ԼՀԿ-ն դարձել է «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցության անդամ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐ 17, 24News

Thumbnail

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ «Եվրոպայի ազատականների և ժողովրդավարների դաշինք» կուսակցությանը (ALDE)  անդամակցելու դիմումը ընդունվել է: Կուսակցությունը տեղեկացնում է, որ պաշտոնական նամակ է ստացել եվրոպացի գործընկերներից, որում ասվում է.

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ` Էդմոն Մարուքյանին

Հարգելի՛ պարոն Մարուքյան,

Թույլ տվեք շնորհավորել Ձեզ ԱԺ ընտրություններում գրանցած հաջողությունների առիթով:

Ուրախ ենք տեղեկացնել, որ Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) Բյուրոն անցած շաբաթ, հունվարի 9-ին, քննարկեց և որոշեց դրական եզրակացություն տալ ԱԼԴԵ կուսակցությանը աֆիլացված անդամության Ձեր դիմումին: Ձեր դիմումը կներառվի ԱԼԴԵ կուսակցական խորհրդի հաջորդ նիստի օրակարգում, որը տեղի կունենա փետրվարի 9-ին Բեռլինում, Գերմանիա:

Եվրոպայի Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) նախագահ, Եվրոպարլամենտի անդամ` Հանս Վան Բաալեն»: