Ալեն Սիմոնյանը ՌԴ նախագահին և Լավրովին շնորհակալություն է հայտնել ներդրման համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4, 24News

Քաղաքական

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի միջնորդության համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ մեկ տարի առաջ Հայաստանում եղած դժվարին ժամանակաշրջանում ունեցած ներդրման համար: Գիտեմ, որ աշխատանքը շարունակվում է: Շատ շնորհակալ եմ անձամբ Ձեզ և Ռուսաստանի Դաշնության նախագահին», - ասել է Սիմոնյանը Մոսկվայում Լավրովի հետ բանակցությունների մեկնարկից առաջ:

--00--ԿԿ