«Մարտահրավերին դիմակայելու մեկ ճանապարհ կա». Ռոմանոս Պետրոսյանը հորդորում է պատվաստվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

ռոմանոս

Շրջակա միջավայրի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Հարգելի՛ հայրենակիցներ, աշխարհով մեկ տարածված COVID-19 համավարակը բարդ մարտահրավեր է՝ ուղղված մեր քաղաքացիական գիտակցությանն ու հանրային կյանքի հանդեպ պատասխանատվության զգացումին: Եվ այդ մարտահրավերին դիմակայելու միայն մեկ ճանապարհ կա՝ քաղաքացիական գիտակցության բարձր աստիճանի դրսևորում ու յուրաքանչյուր մակարդակում հանրային պատշաճ վերահսկողության սահմանում:

Ես համոզված եմ, որ միմիայն կողքինի առողջության ու կյանքի նկատմամբ սրտացավ վերաբերմունքի ու հարգանքի դրսևորման միջոցով, մենք կարող ենք հաղթանակած դուրս գալ այս պայքարից:

Առանձնահատուկ հորդորում եմ միանալ համավարակի դեմ միասնական պայքարին, խստորեն պահպանել սահմանված հակահամաճարակային նորմերը և պատվաստվել՝ կանխելով վարակի տարածումը:

Պատվաստվե՛ք, եղե՛ք առողջ, մի՛ վտանգեք ձեր և ձեր հարազատների կյանքը։

#պատվաստվիրՈւպաշտպանվիր»։

--00—ԼՄ