Էջմիածնում Mercedes-ը մխրճվում է ավտոտնակի տարածք. տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել է տեսախցիկի կողմից, թե ինչպես է հոկտեմբերի 9-ին Էջմիածին քաղաքում տեղի ունեցել ավտովթարը, երբ Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը Mercedes-ով մխրճվում է ավտոտնակի տարածք։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր աղբյուրը, հոկտեմբերի 9-ին ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 23:20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 51-ամյա Գևորգ Հովհաննիսյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սպանդարյան փողոցում՝ «Ծիրան» սուպերմարկետի հարևանությամբ,  դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել թիվ 46 տան ավտոտնակի պատին՝ մինչ այդ կոտրելով գազատար խողովակներն ու հայտնվել բնակչի տան տարածքում:

Վթարի հետևանքով Գ. Հովհաննիսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Էջմիածին» բժշկական կենտրոն: 

--0--ԿԿ