Երևանը և Դելին կհամագործակցեն պաշտպանական և այլ ոլորտներում. Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հնդկաստանը ՀՀ կարևոր գործընկերներից է և համագործակցության հետագա ամրապնդումը Հայաստանի  արաքին քաղաքական առաջնահերթութունների շարքում է։ Այս մասին հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ Հնդկաստանի արտաքին գործերի նախարար  Սուբրամանյամ Ջայշանկարի հետ հանդիպման ժամանակ։

«Վերահաստատում եմ հայկական կողմի պատրաստակամությունը բոլոր պայմանավորվածությունները արագորեն կյանքի կոչելու ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու առումով։  Այս տարի մեր (ՀՀ և Հնդկաստանի) դիվանագիտական հարաբերություններ հաստատելու երեսուն ամյակն է լրանում, միասին պետք է քայլեր ձեռնարկենք՝ քաղաքական, տնտեսական, պաշտպանական, մշակութային ոլորտներում մեր հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց նա։

ԱԳ նախարարը նշեց, որ հարաբերությունները կշարունակեն խորանալ, փոխադարձ աջակցությունը՝ ամրապնդվել։

--00—ՄՀ

 

Տեսանյութեր