Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժություններ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

պն

Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական միավորված ուժերի մարտավարական զորավարժությունները, որին մասնակցում են 102-րդ ռուսական ռազմաբազայի անձնակազմը և Հայաստանի զինված ուժերի հատուկ բանակային կորպուսի զորամիավորումները․ ներգրավված են նաև ուժեղացված ստորաբաժանումներ։ Այդ մասին գրում է SputnikArmenia-ն։

Ըստ աղբյուրի՝ հայ-ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանն ասել է, որ նման զորավարժություններ անցկացվում են տարին մի քանի անգամ, և որ կմշակվեն մի քանի սցենարներ՝ ներգրավվելու մեծ քանակությամբ զինտեխնիկա, մասնավորապես՝ տանկեր, հետեւակի մարտական ​​մեքենաներ, ինքնագնաց հրետանի։

--00—ԼՄ

Տեսանյութեր