ՌԴ-ում զինվորականները ճահիճն են նետել 1,3 մլն ռուբլի արժողությամբ զինամթերքը

ԵՐԵՎԱՆՀՈՒՆՎԱՐ 19, 24News

Thumbnail

Ռուսաստանի Կամչատկայի Պետրոպավլովսկ քաղաքի զորամասերից մեկում անցկացված ստուգումների ժամանակ ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման դեպք է բացահայտվել: Այս մասին ասված է ՌԴ Գլխավոր ռազմական դատախազության հաղորդագրության մեջ. գրում է DW.com-ը:

Գերատեսչության տեղեկություններով՝ զորամասի հրամանատարի տեղակալը հրահանգել է տեղեկություն տարածել զինամթերքի գերազանցված քանակության հանձնման մասին:

Իսկ որպես օգտագործված զինամթերք դուրս գրվածներն իրականում «դուրս են բերվել ռազմադաշտի սահմաներից և նետվել ճահիճը», ինչպես ընդգծում են դատախազությունից:

Պետությանը հասցված վնասը գերազանցում է 1,3 մլն ռուբլին: Քննչական մարմինները ստուգումների արդյունքում քրեական գործ են հարուցել ռազմական գույքի կանխամտածված ոչնչացման մասին: