Նիկոլին հեռացնելու են ու սպանեն հայե՛ր, դուրս եկեք փողոց, ազատագրենք ՀՀ-ն կապիտուլյանտից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

«Հայ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց կապիտուլյանտին հեռացնելու համար։ Այսօր ովքեր դուրս են եկել սրանց դեմ պայքարի, ես կոչ եմ անում միավորվել ու ազատագրել ՀՀ-ն կապիտուլյանտից»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանը:

Նրա խոսքով, մենք պետք է համախմբվենք ու մեր հասարակությանն իմունիտետ տանք: «Իտալիայում պարտիզանական շարժումը ազատագրության համար սկսվեց Սիցիլիայից, որին ասում են մաֆիական տարածք է, համաձայն եմ, բայց հենց այնտեղ էր 1943թ-ին հայրանասիրական ամենաբարձր ոգին»,-ասել է Հարությունյանը:

«Սյունիքն իհարկե Սիցիլիայի պես մաֆիա չի, բայց ՀՀ-ի ողնաշարն է եղել բոլոր դարերում, և այսօր դարձյալ Սյունիքից պետք է սկսել ՀՀ-ի իմունիտետի բարձրացումը։ Ես կոչ եմ անում կապանցիներին ու գրեթե վստահ եմ, որ մի 15 հազար մարդ կքվեարկի Գևորգ Փարսյանի օգտին՝ դրանով ցույց տալով իշխանություններին, որ մենք Սյունիքը այդքան հեշտ չենք զիջի, ու դիմադրելու ենք մինչև վերջ»,- նշել է Հարությունյանը:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող և ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Տեսանյութեր