ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

ագն

Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացավ Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: 

Նիստին անդամ երկրները հավանություն տվեցին Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին: 

Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրեց նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունը հայտնեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր Հայաստանին և ՀՀ կառավարությանը՝ կազմակերպությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար։

Նիստին մասնակցեց և ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ հայտնելով հայկական կողմի աջակցությունը Թունիսին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման հարցում:

--00—ՄՀ