Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

Սպորտ

Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այցելել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

Աբրահամը և ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը քննարկել են համագործակցության ապագա ծրագրեր, մասնավորապես, Ներքին Չարբախում Արթուր Աբրահամի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի վերաբերյալ: ՀՖՖ նախագահը նաև Հայաստանի ազգային հավաքականի անվանական մարզաշապիկ է նվիրել Արթուր Աբրահամին:

--00--ԿԿ