Թունավորված հիվանդների կեսը դուրս է գրվել հիվանդանոցից

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Ինչպես այսօր հայտնել էր առողջապահության նախարարությունը, «Տաշիր պիցցա» պիցցերիաների կետերից օգտված և «աղիքային վարակին» բնորոշ ախտանշաններով հոսպիտալացված քաղաքացիների թիվը հասել է 98-ի:

Hraparak.am-ը «Տաշիր պիցցա»-ի ղեկավարությունից տեղեկացել է, որ երեկ թունավորված հիվանդների կեսը դուրս է գրվել հիվանդանոցից, իսկ մյուսների մոտ արդեն դրական տեղաշարժ կա։ 

Հիշեցնենք, որ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Տաշիրի պիցցա» հանրային սննդի ցանցի Հյուսիսային պողոտայում և Խանջյան փողոցի վրա գտնվող մասնաճյուղերում: Առկա ողջ սննդամթերքից, այդ թվում՝ հումքից, կատարվել է նմուշառում և ներկայացվել է լաբորատոր փորձաքննության, որի արդյունքները կհրապարակվեն:

--0--ԿԿ