«Տաշիր պիցցա» սննդի կետում հրդեհ է բռնկվել, այրվել են կենցաղային և տնտեսական իրեր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒԼԻՍԻ 9, 24News

ա

Հուլիսի 9-ին, ժամը 05։31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող «Տաշիր պիցցա» սննդի կետից նկատվում է ծուխ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել սննդի կետի պահեստային հատվածում (15 քմ): Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:16-ին, մարվել՝ 07:11-ին: Այրվել են կենցաղային և տնտեսական իրեր:

 

 --00—ԱՊ