Մեկնարկել է Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

Հասարակական

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում մեկնարկում է Նարեկ Մալյանի վերաբերյալ քրեական գործի դատական քննությունը: Այս մասին հայտնում է Նարեկ Մալյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը: 

Ն.Մալյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 226.2 հոդվածով սույն թվականի փետրվարին Ռումինիայի նախկին նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի և նրա կնոջ Ելենայի՝ օրինական ուժի մեջ գտնվող դատավճռի հիման վրա մահապատժի ենթարկելու մասին ներկայացում բեմադրելու համար: