Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը ժամանել է Երևան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 18, 24News

Քաղաքական

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը աշխատանքային այցով ժամանել է Հայաստան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։ Օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

Օրվա երկրորդ կեսին սկզբից նեղ, իսկ վաղն ընդլայնված կազմով Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները կքննարկեն Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ինտեգրման խորացման հրատապ խնդիրները։

--00--ԿԿ