Կարո՞ղ ա գիտեք՝ Փաշինյանը պետք է գնա պոստեր, կռվի․ զինվորը պետք է պաշտպանի հայրենիքը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

Կարող է գիտե՞ք՝ Փաշինյանը պետք է գնա պոստեր, կռվի, զինվորը պետք է պաշտպանի հայրենիքը։ Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց ԱԺ պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

Մելքոնյանի համոզմամբ, պատերազմը բարոյական տեսանկյունից կոտրել է մեզ և բանակին, բայց աստիճանաբար վերականգնվում ենք և օրեր առաջ տեսանք, որ մեր բանակը ի զորու է դիմադրել թշնամուն։

Նախկին փոխնախարարը նշեց, որ մենք տարածքային կորուստներ չենք ունեցել, ընդամենը մի քանի դիրք ենք կորցրել, Ադրբեջանը ուզում էր միջանցքի հարցը լուծեր, բայց միջանցք չի լինելու։

Գեներալը նաև կշտամբեց գերի հանձնված զինվորներին։ Նրա համոզմամբ, պետությունը նրանց նստացրել է դիրքերում և կրակելու հրաման տվել, իսկ նրանք կրակելու փոխարեն հանձնվել են, հիմա պետությունն ի՞նչ մեղք ունի։

Մանրամասները՝ տեսանյութում։