Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ վաղը 9 ժամ փակ է լինելու

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 20, 24News

ю

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը հայտնում է, որ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ վաղը 9 ժամ փակ է լինելու։

«Ուշադրություն

Վաղը՝ նոյեմբերի 21-ին, ժամը 9։00֊ից 18։00-ը, Սարյան փողոցում՝ Թումանյանի խաչմերուկից մինչև Պուշկինի խաչմերուկ, իրականացվելու են ծառերի էտման աշխատանքներ, եւ նշված ժամանակահատվածում փողոցը փակ է լինելու։

Վարորդներին խնդրում ենք շրջանցել այդ հատվածը եւ հայցում ենք բոլորի ներողամտությունը անհարմարություն պատճառելու համար»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ