Բաքուն զորք է սահմանին կուտակում, որ Ալիևի հետ հանդիպումից առաջ ճնշի Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 22, 24News

Բաքուն զորք է սահմանին կուտակում, որպեսզի Ալիևի հետ հանդիպումից առաջ ճնշի Փաշինյանին: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Աբրահամյանի համոզմամբ, դրությունը սահմանին շարունակում է լարված մնալ, հնարավոր են նաև ռազմական բախումներ։ 

Անդրադառնալով խորհրդարանական ընդդիմությանը հասցեագրված մեղադրանքներին՝ պատգամավորը դրանք համարեց ստախոսություն, քանի որ, ըստ նրա, հիմարություն է ընդդիմությանը մեղադրել ադրբեջանական ագրեսիայի համար, ավելին՝ ամիսներ առաջ ընդդիմությունը կանխեց, որ Փաշինյանը փաստաթղթեր չստորագրի։

Մանրամասները՝ տեսանյութում։