Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է ՀՀ-ում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը 

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

Նոյեմբերի 22-ին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն ընդունել է Լիբանանի խորհրդարանի Հայկական պատգամավորական խմբի նախագահ, ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ Հակոբ Բագրատունուն:

ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ Իշխան Սաղաթելյանը ներկայացրել է Հայաստանում և Արցախում տիրող քաղաքական-անվտանգային իրավիճակը և դրա վերաբերյալ Դաշնակցության և ընդիմադիր դաշտում ձևավորված դիրքորոշումը:  Հանդիպման ժամանակ խոսվել է նաև Լիբանանի քաղաքական-տնտեսական ճգնաժամային իրավիճակի և այդ համատեքստում հայ համայնքի դիմագրաված դժվարությունների մասին:

Կողմերը քննարկել են երկուստեք մտահոգող հարցեր, ինչպես նաև խորհրդարանական մակարդակում Հայաստան-Լիբանան բարեկամական հարաբերությունների ամրապնդման գործում ջանքերի առավել արդյունավետ գործադրման կարևորությունն ու հնարավորությունները։

--00--ԱՀ