Հանդիպել ենք Արցախի ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ՝ քննարկելու ԱՀ-ի և ՀՀ-ի մարտահրավերները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

նկար

ԱԺ փոխնախագահ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյան գրում է․

«Այսօր հանդիպել ենք Արցախի Հանրապետության ընդդիմադիր քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Քննարկել ենք Արցախի ու Հայաստանի շուրջ ստեղծված մարտահրավերներն ու սպառնալիքները: Քննարկվել է նաև Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամի դրսևորումները:

Պայմանավորվել ենք առավել կազմակերպված շարունակել նման ձևաչափով փոխադարձ հանդիպումներն ու քննարկումներն, ինչպես նաև աշխատանքներ իրականացնել Արցախում, Հայաստանում և Սփյուռքում Շարժման ընդլայնման ուղղությամբ»:

--00—ԼՄ