Երևանում Mercedes-ը խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց եկող Mercedes-ին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

1

Նոյեմբերի 24-ին վրաերթ-վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Բաբաջանյան–Աճառյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտնին, ապա բախվել համընթաց երթևեկող Mercedes մակնիշի ավտոմեքենային, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն  ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միայելյան վիրաբուժության ինստիտուտ:  

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վրաերթի ենթարկվածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վրաերթի ենթարկվածը երիտասարդ աղջիկ է: 

--00—ԼՄ