Մեկնարկել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24,  24 News

ճանապարհ

Նոյեմբերի 16-ից մեկնարկել է ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման ժամանակաշրջանը։ Այն տևելու է մինչև ապրիլի 1-ը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը նշված ժամանակահատվածում իրականացնում է 24-ժամյա հերթապահություն:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների վերաբերյալ ամբողջական և օպերատիվ տեղեկատվություն քաղաքացիները կարող են ստանալ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պաշտոնական կայքից (https://armroad.am/am), ինչպես նաև՝ զանգահարելով շուրջօրյա գործող (010) 56-25-33 տեղեկատու հեռախոսահամարին:

--00—ՄՀ