ՌԴ ԱԳՆ-ն հուսով է՝ Սոչիում կնախանշվեն Երևան-Բաքվու հարաբերությունների կարգավորման ուղղություննը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

ՌԴ-ն հույս ունի, որ Սոչիում Ռուսաստանի Դաշնության, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հանդիպմանը հնարավոր կլինի ուրվագծել Բաքվի և Երևանի հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Ակնկալում ենք, որ տարածաշրջանում երկար սպասված խաղաղություն ու կայունություն հաստատվի հնարավորինս շուտ»,  - ասել է նաև հավելել, որ հանդիպումը նպատակաուղղված է նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո անցած տարվա որոշակի արդյունքների ամփոփմանը։

«Պետք է տեսնել, թե ինչ է արվել և ինչ կարելի է անել խաղաղ գործընթացն առաջ մղելու համար, և ընդհանուր առմամբ ինչպես առաջ տանել երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Հուսով ենք, որ այս հանդիպման ժամանակ համաձայնագիրը ստորագրած երեք երկրների ղեկավարները կուրվագծեն այդ խոստումնալից ուղղությունները», - ասել է Ռուդենկոն, ապա նաև հիշեցրել, որ որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում դեռ կան խնդիրներ։

«Դրանք վերաբերում են նաև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը, վերաբերում են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանը, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ ականատես ենք լինում որոշակի զինված միջադեպերի, նույնիսկ մարդիկ են զոհվում», - ասել է փոխարտգործնախարարը։

--00—ԼՄ