Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

Հասարակական

Վանաձորի ՏԻՄ ընտրություններում հաղթած Մամիկոն Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սիրելի վանաձորցիներ, Գուգարք, Շահումյան, Դարպաս համայնքների սիրելի՜ բնակիչներ։

Իմ և թիմակիցներիս անունից շնորհակալություն եմ հայտնում` մեզ բարձր վստահության քվե տալու համար։ Մենք փակված ենք համարում  ընտրապայքարում  համակիրների և մրցակիցների բաժանարար թեման.այսուհետ մեզ համար կա մեկ միասնական միավոր` Վանաձոր խոշորացված համայքի բնակչություն։

Շնորհավորում եմ բոլոր այն քաղաքական ուժերին և ավագանու անդամներին, որոնք կլինեն ավագանու կազմում,հարգանքներս` նաև մյուս մասնակից ուժերին։

Միասին շարունակելու ենք աշխատել հանուն մեր համայնքի` ի շահ Հայաստանի Հանրապետության»։

--00--ԿԿ

Տեսանյութեր