ՀՀ նախկին վարչապետի հիմնադրամը կօգնի ՌԴ ֆիննախին այլընտրանքային հարթակ ձևավորել Amazon-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

նկար

Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի «Թվային նախաձեռնությունների հիմնադրամը» Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության խնդրանքով կօգնի ռուսական կառավարությանն աշխարհահռչակ Amazon առցանց առևտրով զբաղվող կայքին այլընտրանքային հարթակ ձևավորել, որը կմասնագիտանա ԵԱՏՄ տարածքից ոսկերչական իրերի առևտրով աշխարհի մնացյալ հատվածի հետ։ Այս մասին գրում է ռուսական «Ведомости» հեղինակավոր պարբերականը։ 

«ՌԴ ֆիննախը ցանկանում է ստեղծել առցանց խանութ, որը զբաղվելու է ոսկերչական իրերի վաճառքով արտասահմանյան գնորդի համար։ Այս նախաձեռնությանն օգնելու նպատակով ՌԴ ֆինանսների նախարարի տեղակալ Ալեքսեյ Մոիսեևը նամակ է հղել Եվրասիական զարգացման բանկի (ԵԶԲ)-ի փոխնախագահ, «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ղեկավար Տիգրան Սարգսյանին։ Ռուսաստանի և Բելառուսի ֆինանսների նախարարությունները համաձայնության են եկել իրագործել ծրագիր ոսկերչական իրերի առցանց առևտուրը զարգացնելու նպատակով։ Փոխնախարարն առաջարկում է Սարգսյանին մասնակցել այդ ծրագրի ՏՏ ենթակառուցվածքների ստեղծման աշխատանքներին «Թվային նախաձեռնությունների հիմնադրամի» ունեցած հնարավորություններով», - գրում է «Ведомости»-ն։ 

Տիգրան Սարգսյանի ներկայացուցիչը «Ведомости»-ի հետ զրույցում հաստատել է նմանաբովանդակ նամակ ստանալու փաստը։ Նա փոխանցել է, որ ԵԶԲ-ն ռուսաստանյան և բելառուսական ֆինանսների նախարարությունների հետ համատեղ պատրաստում է «Թվային առևտուր, ոսկերչական իրեր» ծրագիրը, որի նպառակն է երրորդ երկրներ արտահանում իրականացնելու համար նոր առևտրային հարթակ ստեղծելն է։ 

«Ըստ Սարգսյանի՝ ծրագրի իրականացման համար պետք է անցնել երկու փուլ։ Առաջինով անհրաժեշտ է թվայնացնել մասնակից երկրների ներքին գործընթացները, որոնք կապված են տնտեսության այս հատվածի հետ։ Երկրորդ, նախագծել նոր ենթակառուցվածքներ և ստեղծել լոգիստիկ համակարգ։ Ռուսաստանում և Բելառուսում արդեն սկսվել է ոսկերչական իրերի դրոշմանշումը։ Սա լավ հիմք է վերահսկող մարմինների հետ առանց թուղթ համագործակցության համար», - նշում է պարբերականը։ 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։ 

--00—ԼՄ