Մերկելը խորհրդանշական կերպով կանցլերի պարտականությունները փոխանցել է Օլաֆ Շոլցին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News

ю

Անգելա Մերկելը շնորհավորել է Օլաֆ Շոլցին Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Լիազորությունների խորհրդանշական փոխանցումը տեղի է ունեցել կանցլերի գրասենյակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Սրտանց շնորհավորում եմ, հարգելի պարոն կանցլեր, սիրելի Օլաֆ Շոլց: Վերցրեք այս գերատեսչությունը ձեր ձեռքն ու աշխատեք՝ ի բարօրություն մեր երկրի: Սա է իմ ցանկությունը»,- ասել է Մերկելը:

Շոլցն իր հերթին շնորհակալություն է հայտնել Մերկելին աշխատանքի և համագործակցության համար:

Օլաֆ Շոլցը նոյեմբերի 8-ին Բունդեսթագում 395 կողմ և 303 դեմ ձայներով ընտրվել է կանցլերի պաշտոնում:

--00--ԱՀ

Տեսանյութեր