Օրենսդիրն ընդունեց 2022-ի պետբյուջեն. դեֆիցիտը կկազմի 236,2 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9, 24News

պետբյուջե

Խորհրդարանն այսօր ընդունեց Հայաստանի 2022 թվականի պետական ​​բյուջեի նախագիծը։ Պետ​​բյուջեի եկամուտները կկազմեն 1 տրլն 947,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրլն 184 մլրդ դրամ։ Պետական ​​բյուջեի դեֆիցիտը նախատեսված է 236,2 մլրդ դրամի մակարդակում։

Ըստ պետ​​բյուջեի նախագծի՝ պետական ​​պարտքի չափը 2022 թվականի վերջին կհասնի 4 տրլն 741 մլրդ դրամ (2022 թ. ՀՆԱ-ի 60,2 %-ը)։ Արտաքին պարտքը կկազմի ընդհանուր պետական ​​պարտքի 69 %-ը, ներքին պարտքը՝ 31 %-ը։ 

Նախատեսվում է նաև ապահովել ՀՆԱ-ի աճը 7 տոկոսի չափով։

--00—ԼՄ