Թուրքական ընկերությունները առաջարկել են 3,8 մլրդ դոլարի ներդրումներ անել Արցախի օկուպացված հատվածում

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 14,  24 News

օկուպացիա

Թուրքական ընկերությունները Բաքվին առաջարկել են նախագծեր իրականացնել Ղարաբաղում, որոնց ներդրումները գնահատվում են 3,8 միլիարդ դոլար, ասել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովը։

«Թուրքական ընկերությունները ներկայացրել են 19 ներդրումային ծրագիր՝ «ազատագրված» տարածքներում իրականացնելու համար, որոնցից 14-ում ներդրումները կազմելու են 6,5 միլիարդ մանաթ (3,8 միլիարդ դոլար)»,- երեքշաբթի օրը Բաքվում ադրբեջանա-վրաց-թուրքական բիզնես ֆորումում ասել է Ջաբբարովը։

Նրա խոսքով, Ադրբեջանի իշխանությունները, ընդհանուր առմամբ, 921 դիմում են ստացել տեղական և արտասահմանյան ընկերություններից՝ օկուպացված տարածքներում նախագծեր իրականացնելու համար։

 --00—ՄՀ