ՀՀԿ-ում պատեհապաշտներ ևս կային․ հարմար պահի սեփական շահը վեր էին դասում ու լքում կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ի 17-րդ համագումարն անցկացվում է այլ իրավիճակում՝ լինելով ընդդիմություն: Համագումարը նաև անվանել է «յուրօրինակ ջրբաժան», որով քաղաքական ուժի ինքնամաքրման փուլի ավարտն են ազդադարելու, իսկ քաղաքական խրամատներում կանգնած անպատրաստ կուսակիցներին ասելու են՝ հաջողություն:

«Ոմանք ՀՀԿ-ում պատեհապաշտներ էին, որ տարբեր ժամանակներում մշտապես հարմար տեղավորվում ու պատեհ պահի ճարպկորեն լքում են քաղաքական ընտանիքը՝ սեփական շահն ու հայրենիքը վեր դասելով ամեն ինչից»,-ասել է նա և հավելել, որ սա մի գործընաց էր, որով պետք էր անցնել ու բյուրեղանալ: