Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերն ու մարտում միայնակ թողեց զինվորին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

ՀՀԿ-ի 17-րդ համագումարին ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ելույթի ժամանակ նախ անդրադարձել է պատերազմից հետո Հայաստանում ստեղծված իրավիճակի մասին:

Սերժ Սագսյանն ասել է, որ միայն ներկուսակցական հարցեր չպետք է քննարկել, այլև պետք է արձանագրել երկրում ստեղծված դառը իրականությունը, և որպես օրինակ ներկայացրել է վիճակագրական թվեր:

«Անհայրենիք ու ապազգային կառավարությունը պիղատոսաբար լվաց ձեռքերը՝ թիկունքը դարձնելով մեր հայրենակիցներին, մարտի դաշտում թողնելով հայ զինվորին՝ սեփական անճարակությունը զինվորի ընտանիքին դասալքություն ներկայացնելով»,-ասել է ՍԵրժ Սարգսյանը:

--0--ԿԿ