ԱՄՆ Պետքարտուղարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 10 հայ զինվորականների ազատ արձակումը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

5

Միացյալ Նահանգները ողջունում է Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցություններից հետո 10 հայ զինվորականների ազատ արձակումը։ Այս մասին կիրակի Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Ողջունում ենք դեկտեմբերի 19-ին ԵՄ աջակցությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանում 10 կալանավորվածների [զինվորականների] ազատ արձակումը»,- գրել է նա և կոչ արել ամբողջությամբ և արագ ազատ արձակել մնացած բոլոր կալանավորներին։

Կիրակի Եվրախորհրդի միջնորդությամբ Ադրբեջանից հայրենիք են վերադարձվել 10 ռազմագերիներ, որոնք գերեվարվել էին նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած բախումների ժամանակ։

--00—ԼՄ