Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ապագայում․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է առաջիկայում Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների միջև հնարավոր հանդիպման մասին, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն ասել է, որ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել մոտ ապագայում։

Ավելի վաղ հայ-թուրքական երկխոսության համար երկու երկրների կողմից բանագնացներ են նշանակվել։ Հայկական կողմը կներկայացնի Ռուբեն Ռուբինյանը։

--00—ԼՄ