Շոյգուն խոսել է Աֆղանստանից ՀԱՊԿ երկրներ ահաբեկչության արտահանման ռիսկերի մասին

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

շոյգու

Աֆղանստանում իրադրության ապակայունացումը մեծացնում է ՀԱՊԿ երկրներ ահաբեկիչների ներթափանցման և թմրամաքսանենգության աճի ռիսկերը: Այս մասին ՌԻԱ Նովոստիի փոպանցմամբ՝ հայտարարել Է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Իրադրության ապակայունացումն Աֆղանստանում ահաբեկչության և թմրանյութերի արտահանման ռիսկեր կստեղծի ՀԱՊԿ-ի պետությունների տարածքում»,-ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում, որն անցկացվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ։

--00—ՄՀ