Թալիբները հայտարարել են, որ Աֆղանստանի բուհերը մնում են փակ միջոցների պակասի պատճառով

ԵՐԵՎԱՆ,  ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

թալիբան

Աֆղանստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները մնում են փակ տնտեսական ճգնաժամի պատճառով: Դեկտեմբերի 27-ին այդ մասին հաղորդում է Հնդկաստանի Hindustan Times թերթը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Բուհերի բացման համար ավելի շատ ժամանակ կպահանջվի: Մինչեւ ուսումնական գործընթացի սկիզբը պետք Է լուծել համալսարանների ֆինանսավորման, աղջիկների համար հատուկ լսարանների բացման եւ նրանց համար դասախոսների աշխատանքի ընդունման հարցերը»,- մեջբերում Է հրատարակությունը Աբդուլ Բաքի Հաքանիի հայտարարությոնը, որին Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումը ժամանակավոր նախարարների կաբնետում նշանակել Է «Աֆղանստանի Իսլամական Էմիրության» (թալիբների ինքնանունը) բարձրագույն կրթության նախարարի պաշտոնում:

Սեպտեմբերի 12-ին Հաքանին հայտնել Էր, որ Աֆղանստանում համալսարանները կվերսկսեն աշխատանքը «մեկ շաբաթվա ընթացքում»: Ըստ որում նա խոստովանել Է, որ կրթական հատվածն ամենատուժածներից մեկն Է նախ կորոնավիրուսի համավարակի, իսկ այնուհետեւ Աֆղանստանում իշխանոությունը փոխվելու պատճառով: Նախարարի խոսքով՝ Աֆղանստանում կրթական գործընթացը կկառուցվի գենդերային հատկանիշով. ուսանողներին կուսուցանեն տղամարդ դասախոսները, իսկ ուսանողուհիներին՝ կին դասախոսները: Ուսանողները եւ ուսանողուհիները կսովորեն առանձին-առանձին: Անցյալ շաբաթվա վերջին թալիբները հայտնել են 170 մարդուց բաղկացած նոր ոստիկանական ստորաբաժանման ստեղծման մասին՝ ուսումնական հաստատությունները ապշտպանելու համար կանանց կրթության հակառակորդների հարձակումներից։

--00—ՄՀ