Փաշինյանն իր սերիալում հպարտանում էր նոր աշխատատեղերով․գործազրկությամբ առաջատար դիրքերում ենք

ԵՐԵՎԱՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29,  24 News

խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Փաշինյանն իր հայտնի «100 փաստ նոր Հայաստանի մասին» տրագիկոմիկ սերիալում հպարտանում էր Հայաստանում ստեղծված նոր աշխատատեղերի մասին։ Թե բա՝ երբեք, աննախադեպ, պատմական, ֆլան-ֆստան։ Նայում եմ Համաշխարհային բանկի տվյալները: Մեղմ ասած՝ իրար չեն համապատասխանում։ Փաստացի, գործազրկության մակարդակով աշխարհում առաջատար դիրքերի վրա ենք:

Բայց դե մեզ համար դա հո նորություն չէ։ ՄԽ համանախագահներից երկուսը չեն հաստատում, իսկ երրորդը հերքում է թավշյա վարչապետի խոսքերը։Ախր էս անտերը Սովետի թիվը չի, հիմա շատ դժվար է տեղեկությունները թաքցնել»։

--00—ՄՀ