Մոտավորապես 500-600 ադրբեջանցի ՀՀ տարածքում է․ իրադրությունը մնում է լարված․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News 

Փաշինյան

Հայ-ադրբեջանական սահմանին օպերատիվ իրադրությունը փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ լարված, մոտավորապես 500-600 ադրբեջանցի զինվորական գտնվում է ՀՀ տարածքում։ Այս մասին կառավարության նիստում հայտնեց ՀՀ վարչապետի պարտականությունների ժամանակավոր կատարող Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Փաշինյանի՝ զինված ուժերի գործողությունների տրամաբանությունը մարտավարական գործողություններով ադրբեջանցիների գործողությունների պոտենցիալը սահմանափակելն է, իսկ քաղաքական խնդիրը՝ թույլ չտալ, որ իրավիճակը դուրս գա վերահսկողությունից․

«Մաքսիմալն անել պատերազմական կամ ռազմական բախման որևէ սցենար բավացառելու համար, հասնել նրան, որ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները լքեն ՀՀ տարածքը»։

 Փաշինյանը դիվանագիտական պայքարն արդյունավետ և հաջողված համարում, քանի որ միջազգային գործընկերների ու ՀՀ դիրքորոշումները նույնն են․ Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչները պետք է լքեն ՀՀ տարածքը։

--00—ՄՀ