Հայ և թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է հունվարին. Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

․

Հայաստան և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար նշանակված հատուկ բանագնացների հանդիպումը կարող է տեղի ունենալ  հունվարին: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:

«Առաջին հանդիպումը կարող է տեղի ունենալ հունվարին, սակայն օրը դեռ հստակեցված չէ», - ասել է նա:
Ավելի վաղ Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ կողմերն իբրև հանդիպման վայր դիտարկում են Մոսկվան: 

Հիշեցնենք, որ Հայաստանի կողմից Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնաց է նշանակվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Նրա վիզավի թուրքական կողմը նշանակել է ԱՄՆ-ում նախկին դեսպան Սերդար Քըլըջին:

--00--ԱՀ