Նարեկ Սամսոնյանին մեղադրում են իշխանություններին «ծանր վիրավորանք» հասցնելու համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 4, 24News

սամսոնյան

Նախօրեին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվել։

«Քրգործը  հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով, այն հարուցելու համար հիմք է հանդիսացել անանուն բողոքը»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սամսոնյանը։

Այսօր արդեն իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակեց որոշումը, որում նշված է, որ ոստիկանության Արաբկիրի բաժին է ստացվել [email protected] հասցեից ստացված դիմումն այն մասին, որ Նարեկ Սամսոնյանը  «Antifake» հաղորդման ժամանակ ՀՀ վարչապետի և իշխանությունների հասցեին հնչեցրել է ծանր վիրավորանք պարունակող արտահայտություններ։ Փաստի առթիվ  ՀՀ Քրեական օրենսգրքի 137․1 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ։

--00--ԱՀ