Գնել Սանոսյանը ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին

ԵՐԵՎԱՆ ՀՈՒՆՎԱՐԻ 7,  24 News

Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանի, Վեդի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի նախագահ Արթուր Սողոմոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին։ 

Նախարարին է ներկայացվել մինչ այս իրականացված և առաջիկայում պլանավորվող աշխատանքները։

Անկախ եղանակային պայմաններից՝ այս ցուրտ եղանակին ջրամբարի տարածքում ակտիվ շինարարական աշխատանքները շարունակվում են։

Աշխատանքների մեկնարկից մինչև 2021 թ. դեկտեմբերի 30-ն իրականացվել են.

  • կուլվերտի բետոնային աշխատանքների 91.3 %-ը.
  • վարարային ջրհեռի բետոնային աշխատանքների 89,6 %-ը.
  • հորատում և ցեմենտացիոն աշխատանքների 97,3 %-ը.
  • բետոնային սալի և հարթեցնող բետոնի տեղադրման 98 %-ը.
  • հիմնական պատվարի մարմնի կառուցման 66,0 %-ը.
  • փոքր պատվարի մարմնի կառուցման 46․2 %-ը։

Համաձայն պայմանագրի՝ Վեդու ջրամբարի պատվարի և օժանդակ կառուցվածքների կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում էր ավարտել 2021 թվականի մարտին։ Սակայն COVID-19 համավարակով, 2020 թ. սկսված պատերազմի և ռազմական դրությամբ պայմանավորված՝ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտություն է առաջացել պայմանագրի ժամկետը երկարաձգել և այդ կապակցությամբ ներկայումս ընթանում են քննարկումներ։

 --00—ՄՀ