Աշոցքի տարածաշրջանում, Ապարանում ձյուն է տեղում, Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

աշովցք
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ 10։45-ի դրությամբ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ։

Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։

Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում և Արագածոտնի մարզի Ապարան քաղաքում տեղում է ձյուն։

Վարդենյաց լեռնանցքում մառախուղ է։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

--00--ԼՄ