Հայաստանը երեք մասնակից ունի գեղասահքի Եվրոպայի առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 10, 24News

Սպորտ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը Հայաստանը կներկայացնի 3 մարզիկ: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:

Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկներ` 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր:

Հայաստանը  կներկայացնեն մենասահորդ  Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն  Սենեկալ պարային  զույգը։ 

Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս  2021թ.  սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է  օլիմպիական ուղեգիր և  նախապատրաստվում  է Պեկինի Խաղերին:

--00--ԿԿ