Որևէ հոդված ինձ չի կարող զրկել իմ զայրույթն արտահայտելու իրավունքից. Արմինե Ադիբեկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 12, 24News

տռռեգտեռգ

Ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել է Ոստիկանություն՝ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով։

«Ես պարզապես գրառում եմ կատարել և ցիտել եմ  Նիկոլ Փաշինյանի՝ իր գրքում օգտագործված բառամթերքը իր թեմակիցների հասցեին և այդ դրվագով հրավիրվել եմ Ոստիկանություն։  Պարզապես ուզում եմ նշել, որ մարդիկ, որոնք անպատվությունն են բերել մեր գլխին եւ շարունակում են անպատիվ քայլեր կիրառել հայ ժողովրդի եւ հայոց պետականության դեմ, զոռբայությամբ եւ ապօրինի փորձում են իրենց արժանապատվությունը հաստատել, ապա ես կցանկանամ հայտնել՝ պարոնայք, արժանապատվությունը ձեռք է բերվում պատշաճ աշխատանքով, այլ ոչ թե ինձ ու իմ կոլեգաներին քաղմաս բերելով»,-լրագրողների հետ զրույցում ասել է Ադիբեկյանը։

Նա վստահեցրել է, որ իրեն  լռեցնել հնարավոր չի լինելու․ «Ոչ մի հոդված չի կարող ինփ զրկել իմ զայրույթ արտահայտելու իրավունքից»։
Նշենք, որ ադրբեջանագետը  կասկածյալի կարգավիճակ է ստացել։

--00--ՍԳ