Արտաշես Թումանյանը նշանակվել է Երասխ-Ադրբեջանի սահման և Մեղրի հատվածների վերականգնման խմբի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 15, 24News

12

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ երկաթուղու Երասխ-Ադրբեջանի Հանրապետության սահման և Մեղրիի հատվածների վերականգնման ծրագրի աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ։

Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանը, որը վարչապետի մեկ այլ որոշմամբ հունվարի 14-17-ը կգործուղվի Մեղրի։

Աշխատանքային խմբում ներգրավված են նաև ՏԿԵ փոխնախարարը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալը և այլք։

--00—ԼՄ