Արտաշես Թումանյանը նշանակվել է ՀՀ վարչապետի խորհրդական

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 24, 24News

Քաղաքական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արտաշես Թումանյանին ՀՀ վարչապետի խորհրդական նշանակելու մասին:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝

Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

--0--ԿԿ