Երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի հայհոյանքները, սպառնալիքները․ Ղազինյանը՝ ԵԽԽՎ զեկույցի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 29,  24 News

ղազինյան

Եթե ԵԽԽՎ համար 2021թ-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները ժողովրդավարական էին, ուրեմն այդ կառույցն ունի մասնագիտական ու արժեհամակարգային լեգիտիմության լրջագույն դեֆիցիտ, այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

«Եվրոպացի «բարեկամները» երևի մոռացել են Նիկոլ Փաշինյանի կողմից տարածվող ատելության խոսքը, հայհոյանքները, սպառնալիքները, բաբտիկով մուրճը:

Կամ նրանց չեն զեկուցել առնվազն 150.000 կեղծված ձայների մասին, վարչական ռեսուրսի անխնա և ամբողջ ծավալով օգտագործումը, ոստիկանական ուժերի ամենաթողությունը, լկտի ու սանձարձակ վարքագիծը, հարձակումները ընդդիմության շտաբերի ու ներկայացուցիչների բերման ենթարկելու բազմաթիվ դեպքերը:

Հեռու եմ այն մտքից, որ ԵԽԽՎ հանդիսանում է ժողովրդավարության լաբորատորիա, որտեղ որոշում են ստեղծել քաղաքական ճգնաժամեր կամ հանգուցալուծել դրանք:

Եթե մեր եվրոպացի «բարեկամներին» շատ է պետք վերջնականապես կապիտուլացնել հայկական պետականությունը և հանուն այդ նպատակի որոշվել է երկրորդ «պողպատե մանդատը» հանձնել պետական դավաճաններին, ապա դա արդեն քաղաքական դիրքորոշում է...

Հ.Գ. Ադրբեջանի և Թուրքիայի կողմից բանաձևին դեմ քվեարկելը ոչ մի պարագայում այն չի դարձնում հայամետ», - նշել է Ղազինյանը:

--00—ՄՀ