Հուսիները հայտարարել են հրթիռներով եւ անօդաչուներով ԱՄԷ-ի տարածքի վրա հերթական գրոհի մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈՒՆՎԱՐԻ 31,  24 News

տռռեգտեռգ

Եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժումը կրկին բալիստիկ հրթիռներով եւ անօդաչուներով գրոհել Է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ)  տարածքի վրա: Այդ մասին, ինչպես հաղորդում Է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 31-ին հայտնել Է խռովարարների զինված ուժերի պաշտնական ներկայացուցիչ գեներալ Յահյա Սարիան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մեր զինված ուժերն Աբու Դաբիի Էմիրության կարեւոր թիրախներին հարվածներ են հասցրել մի քանի «Զուլֆիկար» տիպի բալիստիկ հրթիռներով եւ Դուբայի Էմիության այլ թիրախների «Սամադ-3» դրոնների միջոցով՝ «Եմենի փոթորինկ – 3» գործողության շրջանակներում»,- ասել Է նա: Սարիան հերթական անգամ նախազգուշացրել Է Էմիրությունների բնակիչներին, երկրում բնակվող օտարերկրացիներին եւ ընկերությոններին, որ նրանք «հեռու մնան կենսականորեն կարեւոր օբյեկտներից»՝ սպառնալով մոտ ժամանակներս դրանց վրա նոր հարձակումներով:

Անցյալ գիշեր ԱՄԷ-ի պաշտպանության նախարարությունը հայտարարել Է հուսիների բալիստիկ հրթիռի կալանման եւ ոչնչացման մասին: Նշվել Է, որ դրա բեկորներն ընկել են բնակավայրերի սահմաններից դուրս՝ առանց վնաս պատճառելու, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

--00--ՍԳ