Ովքե՞ր են Երևան-Ստամբուլ թռիքչի առաջին ուղևորները. 24News-ի հարցումը՝ օդանավակայանից

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News

Այսօր մեկնարկեցին «FLY One» ավիաընկերության՝ Երևան-Ստամբուլ-Երևան ուղիղ չվերթները «Զվարթնոց» օդանավակայանից։

Լրագրողների հետ զրույցում ավիաընկերության խորհրդի նախագահ Արամ Անանյանն ասաց, որ այսօր Երևանից Ստամբուլ առաջին չվերթով մեկնում է 65 քաղաքացի։

Քաղաքացիները մեծամասամբ մեկնում էին առևտրային հարցերով։ «Այսքան տարիների ընթացքում  վատ բան չեմ նկատել Թուրքիայում մեր նկատմամբ», - ասաց մեկնողներից մեկը։

Մեկնողները հիմնականում հրաժարվում էին խոսել տեսախցիկների առջև։

Մանրամասները՝ տեսանյութում։