ԱԱՏՄ մասնագետները հունվարին բացահայտել են 129 խախտում, 8 տնտեսավարող ստացել է նախազգուշացում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News

նկար

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2022-ի հունվարին հանրապետության ամբողջ տարածքում իրականացրել է 4404 ստուգայց՝ առողջապահության նախարարի 17-Ն հրամանով սահմանված Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով։

ԱԱՏՄ մասնագետները բացահայտել են 129 խախտում, որոնց վերաբերյալ կազմվել են ՎԻՎ արձանագրություններ։

Տնտեսավարողներից 8-ին տրվել են նախազգուշացումներ։ Նշված ժամանակահատվածում կայացվել է տուգանքի 82 որոշում։

Հիշեցում

Կորոնավարակի տարածման կանարգելմանն ուղղված կանոնների խախտումների դեպքում տնտեսավարողը ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ ՎԻՎ օրենսգրքի համաձայն։

--00—ԼՄ