Դիպուկ կրակով խոցել են կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականի

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 7,  24 News

․

N զորամասի հրաձգարանում փետրվարի 7-ին անցկացվել է կրակային պատրաստության գործնական պարապմունք։

Զինծառայողները հրահանգավորվել են անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ, կատարել կրակային տարբեր վարժություններ։

Գործնական պարապմունքի ընթացքում ստուգվել են զինծառայողների՝ հաստիքային զենքի տիրապետման և կրակի վարման ունակությունները։ 

Անձնակազմը դիպուկ կրակով խոցել է կրակադաշտի շարժական և անշարժ թիրախները և արժանացել բարձր գնահատականների:

--00--ԱՀ