Անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը. Բայրամով

ԵՐԵՎԱՆ,  ՓԵՏՐՎԱՐԻ 9,  24 News

Բայրամով

Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասին․ անհրաժեշտ է լուծել սահմանազատման և սահմանագծման հարցը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարար Նիկու Պոպեսկուի հետ համատեղ մամուլի ասուլիսում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Բայրամովը շեշտել է, որ Ադրբեջանը պատրաստ է անվերապահորեն սկսել Հայաստանի հետ սահմանազատման և սահմանագծման գործընթացը։

 --00—ՄՀ