Բոլորը գիտեն Ռ.Քոչարյանի տարիներին ՄԻԵԴ-ի արձագանքը դատական ակտերին և թե ինչքան փոխհատուցում է տրվել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 10, 24News

«ԵԽԽՎ ընդունած բանաձևում հստակ նշված է, որ ՀՀ-ի կողմից դատաիրավական բարեփոխումները և դատական իշխանության անկախությանն ուղղված ջանքերը տեսանելի են և խրախուսում են ավելին անել։ Այդ բանաձևում արձանագրված է նաև, որ ԲԴԽ և ՍԴ նախկին նախագահները չեզոքության և անկողմնակալության խնդիր են ունեցել»,-այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

«Վիճակագրական տվյալներն արձանագրել են, որ վերջին տարիներին աննախադեպ նվազել է կալանքը, որպես խափանման միջոց ընտրելը։ Պնդումները, թե ամեն գործ կալանք է ստանում, մերկապարանոց են»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությանը, թե իշխանությունն ամբողջ ռեսուրսը կենտրոնացրել է ընդդիմադիրներին հետապնդելու, կալանքի տակ պահելու գործին, պատգամավորը նշեց. «Բոլորը գիտեն, թե Ռոբերտ Քոչարյանի տարիներին ինչպիսին է եղել դատական իշխանությունը, կայացված դատական ակտերին ՄԻԵԴ-ը ինչպես է արձագանքել և ՀՀ բյուջեից ինչքան փոխահատուցում է պահանջել իրավունքները կոպտորեն ոտնահարված անձանց համար»:

Մանրամասները՝ տեսանյութում։